
Բաքվում մուսուլմանական սուրբ ամսին` Ռամադանին հաջորդող բայրամի տոնակատարության գիշերը սպանություն է տեղի ունեցել. հայրը սպանել է դստերը: 1992 թ-ին ծնված Նարդարան Գյունելի մարմինը գտել են տանը: Նրա հայրը` Ֆաիգ Ահմեդովը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով` թմրամոլ դստեր եւ նրա` նախկինում ազատազրկված հոր միջեւ վեճ է ծագել: Թմրանյութերի մեծ չափաբաժնի ազդեցության տակ գտնվող աղջիկը դանակի հարվածներ է հասցրել հորը, ինչից հետո հայրը սպանել է աղջկան:
Հետաքննություն է տարվում:
Tert.am