Ռուսաստանում հայը վրաերթի է ենթարկել ուկրաինացի փախստականների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Տագանռոգի (Ռոստովի մարզ) Չեխով ու Պետերինո փողոցների խաչմերուկում 32-ամյա ՀՀ քաղաքացին «Վազ-2110» մեքենայով վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի, ովքեր անցել են փողոցը հետիոտնի անցումով:

Ստացած վնասվածքներից 73-ամյա տղանարդն ու 72-ամյա կինը մահացել են:

Կինը մահացել է «շտապօգնության» մեքենայում՝ այդպես էլ չհասնելով հիվանդանոց: Իսկ տարեց տղամարդը մահացել է վիրահատական սեղանին: Բժիշկների խոսքերով՝ նրա վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել:

«Блокнот Таганрог»-ի տվյալներով՝ զոհված թոշակառուները փախստականներ են եղել ու Տագանռոգ են ժամանել 2 շաբաթ առաջ Դոնեցկի մարզի Մոսպինո քաղաքից:




Լրահոս