
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է իր գործընկերներին դիմել նախագահին՝ խնդրելով 2015 թ կրճատել պատգամավորների աշխատավարձերը: Նախաձեռնությանն աջակցել է նաև Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն:
«Մենք պետք է բյուջետային ճշգրտումներ կատարենք, այդ թվում նաև Պետական դումայի ծախսերի ճշգրտումը: Ես խնդրել եմ Պետդումայի բոլոր չորս խմբակցություններին քննարկել պատգամավորների աշխատավարձերի կրճատման հնարավորությունը»,- մեջբերում է Նարիշկինին ՌԻԱ «Նովոստին»:
Հավելենք, որ համաձայն ՌԴ նախագահի հրամանի՝ 2014 թ սեպտեմբերի 1-ից խորհրդարանականների աշխատավարձը կազմել է 81 500 ռուբլուց մի փոքր ավելի, սակայն պարգևավճարներով նրանք ստանում են շուրջ 340 հազար ռուբլի: