Մեյվեզեր-Պակյաո մենամարտի VIP-տոմսերի արժեքը կկազմի 65 հազար դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի ու Մենի Պակյաոյի միջև մենամարտի տոմսերի պաշտոնական վաճառքը դեռևս չի սկսվել, սակայն լուրջ պայքար է սկսվել բռնցքամարտի պատմության մեջ ամենամասշտաբային ու նշանակալից մենամարտը սեփական աչքերով տեսնելու հնարավորության համար:

Սա վերաբերում է նաև VIP-տոմսերին: Սովորաբար մեծ մենամարտիներին VIP-տոմսերն անվճար բաժանվում են տարբեր աստղերի:

Սակայն այս մենամարտին ոչ մի հանրահայտ մարդ չի կարողանա ներկա գտնվել անվճար: Համաձայն տեղեկությունների՝ մեկ VIP-տոմսի արժեքը կկազմի շուրջ 65 հազար դոլար:

Իսկ ինչ վերաբերում է սովորական տոմսերին, ապա կա հավանականություն, որ համընդհանուր վաճառքի կհանվի տոմսերի միայն չնչին մասը: Տոմսերի միջին «հետկուլիսային» գինն այս պահին կազմում է 10 հազար դոլար, սակայն այդ տոմսերը գնել կկարողանան անգամ բռնցքամարտի ոլորտից ոչ բոլոր մարդիկ՝ չխոսելով արդեն սովորական երկրպագուների մասին:




Լրահոս