
Ճգնաժամի հարցը դարձրինք քննարկման թեմա և քննարկումը նախաձեռնողները հայտնվեցին ճգնաժամի մեջ: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Ճգնաժամ, այո, կա, և ցավոք, մեր ներքին կյանքում է, քանի որ ընդդիմություն ունենալու հաճույքը մեզ տրված չէ, ընդդիմությունից ամեն մեկը հայտնի առակի եռյակ կենդանիների պես իր կողմը քաշեց այնքան, որ քաշվեց եռյակով ու եռակի, և կարիք չկա այս իրողության մեջ մեղավոր համարել այլոց:
Մեկը իմպիչմենտի գործընթաց է սկսում, տապալվում է, մեկը ճգնաժամի մասին հարց է ներկայացնում, երբ ինքն է ճգնաժամի մեջ, մեկը հետին թվով ճշմարտություններ է բացահայտում, լացում ու լացացնում, մյուսներն իրենց փորձառու են համարում, ուզում են իբր հաշտության հարթակ դառնալ, երբ մի կարգին կռվող ու կռիվ էլ չկա», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում