«Իքիբիր» են գցել, ուզեցել են «դու շեշ» խաղալ. Լևոն Մարտիրոսյանը` ԲՀԿ-ի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն անդրադարձավ կառավարման ճգնաժամի մասին նախագծին եւ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Նա նշեց, որ ճանաչում է երիտասարդ մի կնոջ, որը ԲՀԿ խմբակցության անդամ չէ, սակայն կարող է լավագույնս ղեկավարել ԲՀԿ-ն:

«Ասում են՝ հասարակությունը հիասթափված է: Թող իզուր տեղը չոգևորվեին, հիմա էլ հիասթափվեին: Այս իրավիճակում դրական տարրեր կան՝ դաշտը մաքրվում է, հնարավորություններ են ստեղծվում նոր մարդկանց համար: Ասում են՝ Հայաստանին պետք է նոր ընդդիմություն: Այո, համաձայն եմ»,- ընդգծեց պատգամավոր և անդրադարձավ ԲՀԿ-ին:

«Մեր գործընկերները «իքիբիր» են գցել, ուզեցել են «դու շեշ» խաղալ և հիմա զարմանում են, որ դիմացի խաղացողը չի նկատել, որ դա «դու շեշ» չէ, այլ «իքիբիր» և դաղալություն է: Այդպես չէ: Լիդերների մասին խոսվեց այստեղ: Այո, լիդերներ պետք են: Ասում են՝ ԲՀԿ-ում լինելու են ընտրություններ: Ես նույնիսկ մարդ գիտեմ, որն ունի բոլոր արժեքները՝ ղեկավարելու այս կուսակցությունը», – հավելեց նա:




Լրահոս