ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հանդիպել է Շիրակի մարզի համայնքապետերին ու ֆերմերներին: Նախարարը նշել է, որ անցնող տարին այնքան էլ գյուղատնտեսական չի կարելի համարել մարզի համար, քանի որ կարկտահարության հետևանքով մեծ վնաս կրեց շուրջ 40 համայնք,-գրում է Tsayg.am-ը:
«Սակայն չպետք է հուսախաբ լինել ու հարկավոր է նախապատրաստվել գարնանացանի աշխատանքներին»,-ասել է Սերգո Կարպետյանը: Պետությունը շարունակում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել ինչպես ցորենի և գարու սերմացու, այնպես էլ դիզվառելիք ու պարարտանյութ: