
«Ճգնաժամը չէր կարող Հայաստանի կողքով անցներ, եւ մենք դրա ազդեցությունը չկրեինք մեզ վրա»:
Հետաքրքիր է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի՞ կարդացել ՀՀԿ-ական «հնագույն» պատգամավոր Մինասյանի այս միտքը: Ինչպե՞ս կարող էր նա հակառակվել ՀՀԿ-ական վարչապետին: Հիմա կմտածեք՝ ինչու ենք այդպես ասում: Հիշեցնենք. ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ ինչքան ճգնաժամի մասին քիչ խոսենք, այնքան այդ երեւույթը մեզ կշրջանցի, ու դրա ազդեցությունը երկրում չի նկատվի: Իսկ Մինասյանը հակառակն է պնդում: Տեսնես Հայաստանում կա՞ մի ՀՀԿ-ական, որ խոսելիս չհակասի մյուսին, ընդ որում այդ հակասությունը չդրսեւորվի կարեւորագույն հարցերի շուրջ: Թեեւ՝ մոռացել էինք Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ՀՀԿ-ն հո ոհմա՞կ չէ: