ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վազգենի ծննդյան օրվա կապակցությամբ ինձ թույլ էին տվել երկու օրով գալ տուն. մեկ էլ զանգեց Անդրանիկ Մարգարյանը, ինձ ուղեկցեցին. գնացի, երկուսով` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սարգսյանը Վազգենի ծննդյան առիթով, մի մեծ սեղանի շուրջ նստած, ինձ էին սպասում. մոտեցա, ողջագուրվեցինք»:

Արմեն Սարգսյան «Իրատես դե ֆակտո»

Անշուշտ, գովելի է, երբ կալանքի տակ եղած մարդուն թեկուզ մի ժամով ազատություն ես պարգեւում. այն էլ Արմեն Սարգսյանի նման անհատին, որը մինչեւ վերջ ապացուցեց, որ առնչություն չունի երջանկահիշատակ Տիգրան Նաղդալյանի սպանության հետ: Բայց այստեղ մի նրբություն կա. փաստորեն, Սերժ Սարգսյանը դեռեւս պաշտպանության նախարար եղած ժամանակ երբ ինչ ցանկացել, արել է: Հավանաբար այն ժամանակ ավելի ազդեցիկ ու գործունյա էր, քան այսօր: Բայց հետաքրքիր է՝ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ր, որ իր վարչապետն ու պաշտպանության նախարարն Արմեն Սարգսյանի հետ քեֆ են արել՝ նրանից «առնելով Վազգենի» հոտը:




Լրահոս