ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄԵՆԱԽԵԼԱՌ ԶԱՐԹՈՒՑԻՉ»
Ռուսաստանի Տագանռոգ քաղաքի մի բնակիչ փորձարարական զարթուցիչ է ստեղծել՝ «Ամենախելառ զարթուցիչ» խորագրով մրցույթին մասնակցելու համար: Սարքն ունեցել է կախովի գիլյոտինի տեսք: Նա իր ծանոթուհիներից մեկին առաջարկել է լուսանկարվել նոր սարքի ֆոնին: Սակայն նկարահանման ժամանակ մեխանիզմը հանկարծ պոկվել է պատից եւ կտրել աղջկա գլուխը: Երիտասարդը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են:

ՍՊԱՆՎԵԼ Է
Չինաստանում սպանվել է մի մարդ, որին այդ երկրի մամուլը հռչակել էր «ամենավտանգավոր»-ը: 42-ամյա Չժոու Կեհուան կասկածվում էր 9 մարդու սպանության մեջ եւ հետախուզման մեջ էր 2004-ից ի վեր: Կեհուան իր զոհերին մոտենում էր բանկոմատների մոտ, գումար հանելուց հետո թալանում նրանց եւ սպանում: Վերջին անգամ նա 2 հոգու սպանել, 2-ին էլ վիրավորել էր ուրբաթ օրը: Դրանից հետո սկսվելեն Կեհուայի լայնածավալ որոնումները Չոնքին քաղաքում, որոնք ավարտվել են նրա սպանությամբ: «Սինհուա» գործակալությունը դա հաստատող համապատասխան լուսանկարներ է ցուցադրել: Չոնքին քաղաքի ոստիկաններն անմիջապես խրախուսանքի են արժանացել այս գործողության ավարտի առթիվ:

3-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Աթենքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 11-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ամերիկացի Կոնրադ Հոլթին, Կարեն Գրիգորյանը պարտվեց չինացի Յի Վեին, իսկ Վահե Բաղդասարյանը առավելության հասավ բելառուս Վլադիսլավ Կովալյովի նկատմամբ: 11-րդ տուրից հետո Տեր-Սահակյանը 8.5 միավորով միանձնյա գտնվում է երրորդ տեղում: Նա կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող թուրք Ալեքսանդր Իպատովին եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտին:

ՀԱՆՈՒՆ ՍԻՐՈ
Բրիտանացի Կարլ Խոջետսը, որը ողնաշարի վնասվածքի պատճառով մանուկ հասակից գամվել է հաշմանդամի սայլակին, սկսել է զբաղվել քիք-բոքսինգով ու 7 տարի անց դարձել  Անգլիայի լավագույն մարզիչներից մեկը: Սպորտով նա սկսել է զբաղվել այն բանից հետո, երբ սիրած աղջկան տուն ճանապարհելիս ստիպված է եղել պաշտպանել նրան տեղի ավազակախմբից: Հիմա նա քիք-բոքսինգից ունի սեւ գոտի: Իսկ աղջիկը, ում համար նա սկսել է զբաղվել սպորտով, մինչ այժմ նրա կողքին է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս