
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
«Պատրաստվեք դիմավորել բուն տեքստը: Սերժ Սարգսյանի վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ չի փոխվել, և այդ մասին նա առաջիկայում պաշտոնապես կհայտարարի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: