
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով: Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, եւ չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: