
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական պետական կոմիտեից armtimes.com կայքին տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։ Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։