Դատախազությունը հաստատեց` Գևորգ Կոստանյանը չի ցանկանում հրապարակել միջնորդությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ տարածած հաղորդագրությամբ փաստացի ապացուցել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված այն տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանի` ՌԴ գործընկերոջը հասցեագրված միջնորդությունը դեռեւս փետրվարի 9-ին տեղ է հասել, պարզապես ռուսական կողմը դեռեւս չի կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի այդ գրությանը: Ըստ հաղորդագրության՝ ՌԴ դատախազությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ իրենք ստացել են Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, եւ այն գտնվում է քննարկման փուլում: Ի դեպ, դատախազությունը հաստատել է նաեւ մեր այն տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանը չի ցանկանում հրապարակել իր միջնորդությունը, եւ տեքստը ամեն կերպ գաղտնի է պահվում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս