Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամո) ցանկանում է գնել Հայաստանի բաշխիչ էլցանցերը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ: Նույն տեղեկությունների համաձայն, այժմ ԲԷՑ-երում սկսվել է գույքագրումը, բայց վերջնական որոշում դեռևս չի կայացվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս