ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս  մեքենաս վարելու ընթացքում բենզինը վերջացավ, եւ ես ստիպված եղած մնալ խաչմերուկի կենտրոնում: Նշեմ որ այդտեղ տեսախցիկներ կային, եւ խաչմերուկը նկարվում էր: Դա կարո՞ղ է խախտում համարվել, թե՞ ոչ:

Հակոբ Ավետիսյան, 27 տարեկան, առաքիչ


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ձեր կողմից նկարագրված իրավիճակը, «Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն, համարվում է հարկադրված կանգառ (հարկադրված կանգառ՝ տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված՝ վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը): Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները  չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:
Այդ դեպքում վարորդը պարտավոր է պահպանել ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնների 25-րդ եւ 23-րդ կետերի պահանջները:
Նշված պահանջները չպահպանելը համարվում է վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնների խախտում, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ճանապարհային ոստիկանության
իրավաբանական բաժնի պետ
Արման Չիլինգարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ վարորդի կամքից անկախ կանգառն անհարկի տուգանքի չի հանգեցնում: Մնում է՝ նման իրավիճակում հայտնված քաղաքացին միացնի վթարային լուսաթարթիչները՝ պետավտոտեսուչների անակնկալ հարցուփորձից խուսափելու եւ չտուգանվելու համար:




Լրահոս