«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. «Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Ջեք Սթրոն մայիսին, երբ ավարտվի նրա պատգամավորական ժամկետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Սենատոր ինթերնեյշնլ» կահույքի խոշոր Ֆիրմայում՝ որպես խորհրդական: Դե, պարզ է՝ ճարդը չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է. վերջերս «Սենատորը» պետությունից պատվեր է ստացել 75 միլիոն Ֆունտի, և ըստ բրիտանական մամուլի՝ այդ պատվերը ստանալու հարցում որոշիչ դեր է խաղացել այդ պատգամավորը, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ֆրենսիս Մոդը:
…Բրիտանիայի պետական համակարգն ունի հստակ գործող մեխանիզմներ, որոնք կարող են հակազդել ամենուր հանդիպող մարդկային թուլություններին: Մեզանում նման մեխանիզմներ չկան: Այդ առումով արժե ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարման համակարգի խնդրին՝ ոչ թե «վերարտադրվելու-չվերարտադրվելու» տեսանկյունից (ցանկացած համակարգի դեպքում ՀՀԿ–ն «կվերարտադրվի»), այլ արդյունավետությունը հաշվի առնելով: Պատկերացրեք, վարչապետի և կառավարության աշխատանքը ամբողջությամբ կախված լինի 131 Շմայսից»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։