Խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է, քանի որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է նրանց միայն մի մասին պարգեւավճարներ տալ: Ըստ մեր տեղեկությունների՝ ամեն տարի ԱԺ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, տարվա սկզբին եւ կեսին հավելավճարներ են ստացել: Սակայն Հրայր Թովմասյանն այս հարցում էլ որոշել է «էքսկլյուզիվ» լինել եւ խորհրդարանի տեխնիկայի սպասարկողներին, հավաքարարներին եւ այլոց հավելավճարներ չի տրվել: Փոխարենն աշխատակազմի ղեկավարի տեղակալները եւ մնացած ղեկավար կազմն ամբողջությամբ հավելավճարները ստացել են»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս