ՀԱՐՑ. Ես 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ եմ եւ պետք է ծերության թոշակի անցնեմ: Հիմա իմ հաշմանդամության թոշակը կազմում է 30.500 դրամ, իսկ ծերության թոշակը պետք է լինի 36.000 դրամ: Բայց ասում են, որ չեն տալու այդքան թոշակ, իսկ բողոքելու դեպքում իմ հաշմանդամության թոշակը կկրճատեն 1600 դրամով: Ուզում եմ հասկանալ՝ ինչու են այդպես վարվում հաշմանդամների հետ, չէ՞ որ դա օրենքի սահմաններում չէ:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:
Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կենuաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի եւ կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:
Կենսաթոշակի աշխատանքային մասն աշխատանքային uտաժի տարիների, աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքի եւ կենuաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը 2-րդ խմբի համար հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի 120 տոկոuի չափով (15.600 դրամ):
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական կենuաթոշակի չափը եւ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը uահմանում է ՀՀ կառավարությունը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ դժբախտության եւ կարիքի մեջ հայտնված քաղաքացին ձգտում է պետությունից առավելագույնը ստանալ, իսկ միջոցները, ինչպես միշտ, սուղ են: