
Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել երկրի կենտրոնական մասում գտնվող Մալաթիա նահանգում: Այս մասին հայտնում է Reuters կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ծառայությունների աղբյուրներին:
Փրկարարները հայտնաբերել են երկու մեքենաների բեկորներն ու օդաչուներից մեկի դին:
Տարվում են նաև 3 օդաչուների որոնողական աշխատանքները:
Վթարը գրանցվել է ուսումնական թռիչքի ժամանակ: