
Whoscored.com կայքը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» հետ խաղում:
Մխիթարյանն այդ խաղում կատարել է 2 հարված, որոնք շեղ են ստացվել: Նա կատարել է 46 փոխանցում՝ 84.8 % ճշգրտությամբ, երկու անգամ շրջանցել է մրցակիցներին, 6 անգամ խլել գնդակը, մեկ անգամ խափանել գրոհը և մեկ դեպքում էլ հաղթել օդային պայքարում:
Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստներն էլ նրա հետ պայքարում երեք անգամ են խախտել կանոնները: