
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Սուարեսը հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով: Այս ամենի պատճառով տրանսֆերային գործարքների պատասխանատու Արիեդո Բրայդան ներկա է եղել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի` իտալական և գերմանական ակումբների խաղերին:
Իտալական ակումբը հաղթանակ տարավ 2:1 հաշվով, ընդ որում Ռոյսը դարձավ գոլի, իսկ Պոգբան` գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ այն ֆուտբոլստները, ում ձեռք կբերի «Բարսելոնա»-ն, ՖԻՖԱ-ի սանկցիաների պատճառով չեն կարողանա խաղալ մինչ 2016թ. հունվարը: Այդ պատճառով էլ իսպանական ակումբը կարող է նրանց վարձակալության հանձնել այլ ակումբների: