Հարավային Կորեայում խանութներից մեկում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

3 մարդ զոհվել է հարավկորեական Սեջոն քաղաքում այն բանից հետո, ինչ անհայտ տղամարդը կրակ է բացել խանութներից մեկում:

Զոհերն էին խանութի մենեջերը, նրա հայրն ու այդ նույն շենքում ապրող տղամարդկանցից մեկը: Հայտնվում է, որ կրակողը հրդեհել է խանութը մինչ հանցագործության վայրը լքելը:

Գլխավոր կասկածյալի դին ավելի ուշ հայտնաբերվել է հարևան Կոնջու քաղաքում՝ իր մեքենայի մեջ: Ենթադրաբար, նա ինքնասպան է եղել:

Ինչպես հայտնում է Ռենհապ գործակալությունը, կասկածյալը եղել է խանութի մենեջերի կրտսեր քրոջ նախկին ընկերն է եղել:




Լրահոս