Սեյրան Օհանյանը, մի շարք գեներալներ ու պաշտոնատար անձինք Եռաբլուրում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն է: Այս կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության անդամներ և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հավաքվել են Եռաբլուր պանթեոնում` հարգանքի տուրք մատուցելու զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի վառ հիշատակի առթիվ:

Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին պանթեոնում են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ այս կապակցությամբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Բոլորիս շնորհավորում եմ մեր ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի, ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակի առթիվ: Հայ ժողովրդի  ինքնապաշտպանության և ազատագրական  շարժման զինյալ  պայքարի  բացառիկ ժողովրդական  ու լեգենդար հերոսներից մեկը Զորավար  Անդրանիկն է: Մենք` երկրապահներս, մեր ժողովրդին պարտադրված պատերազմի յուրաքանչյուր  պահին զգացել ենք մեր քաջարի նախնիների  ոգին ու կռվել ենք նրանց ոգեկոչելով, մեր աչքի առաջ ունենալով նրանց անցած փառապանծ ճանապարհն ու մարտական սխրանքները: Մեր ռազմական  փառքի նորօրյա պանթեոնը ամբողջական չէր լինի, առանց ժողովրդական հերոս Անդրանիկի: Ես հպարտ եմ, որ ճակատագրի բերումով, ինձ է բախտ վիճակվել իրականացնելու  Զորավարի երկու երազանքները»:




Լրահոս