Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խավյեր Մասկերանոն Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո անդրադարձել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիին և գովաբանել նրան: Էնրիկեի սաները հաղթել էին 2:1 հաշվով, իսկ անձամբ Մեսսին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը:
«Ես ուշադրություն չեմ դարձնում չիրացված 11-մետրանոցին, այլ նայում եմ նրա խաղին: Որպես երկրպագու` ես կարող եմ ասել, որ խաղադաշտում, դժվար թե, նրա պես ֆուտբոլիստ հայտնվի: Նրա թիմակից լինելն իսկական հաճույք է», – նշել է Մասկերանոն: