Սիվիլիթասը բողոքարկելու է դատարանի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիվիլիթաս” հիմնադրամը բողոքարկելու է Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանի կայացրած ակտը: Դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մերժեց “Սիվիլիթաս” հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության որոշումը, որի հիման վրա “Սիվիլիթաս” հիմնադրամին եւ վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցվել: Նիստը տեղի էր ունեցել շաբաթ օրը, օգոստոսի 18-ին:
“Դժբախտաբար դա սպասված որոշում էր, որը, բնականաբար, կբողոքարկվի բոլոր ատյաններում, մինչեւ Եվրոպական Դատարան: Անհիմն մեղադրանքները եւ շինծու պահանջները շեղում են մեր ուշադրությունը, ինչի հետեւանքով խոչընդոտվում եւ ձգձգվում է մեր հիմնադրամի եւ Սիվիլնեթ լրատվամիջոցի բնականոն գործունեությունը: Դա, հավանաբար, այս գործընթացի բուն նպատակն է”,- ասել է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
Ազգային անվտանգության ծառայության որոշումը վերացնելու դատական հայց ներկայացրել էր նաեւ “Սիվիլիթասի” հիմնադիր Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը, ինչը նույնպես մերժում է ստացել: Այդ որոշումը նա կբողոքարկի:




Լրահոս