ԼՂ իրավիճակը չի բարելավել անգամ նախագահների հանդիպումը. ԵԱՀԿ ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առանձնակիորեն անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձություններով: Չնայած անցած տարի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև գրանցված բանակցություններին, մենք նկատում ենք իրավիճակի կտրուկ վատթարացում ու քաղաքական գործընթացի դանդաղում»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Նրա խոսքերով՝ Սերբիան ԵԱՀԿ-ում կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են բանակցային գործընթացի շարունակմանն ու ճանապարհների որոնմանը, որոնք կարող են հանգեցնել հարատև կարգավորման:

«Ես ստեղծված իրավիճակը քննարկել եմ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ու մտադրված եմ շարունակել ջանք գործադրել երկրների ղեկավարների հետ հանդիպման ժանանակ տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում»,- նշել է ԵԱՀԿ խմբի ղեկավարը:




Լրահոս