
Բաքվի Շամիլ Ազիզբեկով փողոցում տեղակայված եկեղեցում հայտնաբերվել է տեղացի հոգևորականի դի, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Համաձայն տեղեկության՝ 91-ամյա հոգևորական Գրիգորի Պետրովիչ Վերանչուկի դին հայտնաբերել են այսօր առավոտյան:
Ոստիկանությունում նշել են, որ հոգևորականը երկար տարիներ է ապրել ու աշխատել է այդ եկեղեցում:
Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում, թե որն է եղել հոգևորականի մահվան պատճառը: