Խորհրդարանում երկու օր է, ինչ ցուցադրվում են արվեստագետների` «Անտիկյան» ցուցասրահում ներկայացված գործեր: Այդ տարածքով անցնելիս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նկարներն էր դիտում և հայտարարեց, թե ցանկանում է երկու նկար գնել:
Ալեքսանյանը փնտրում էր մարդուն, ումից կկարողանար և գնել նկարները, իսկ լրագրողներից էլ խորհուրդ էր հարցնում, թե որ նկարը գնի: Սակայն այդպես էլ չգտնելով այդ մարդուն, պատգամավորը ներս մտավ նիստերի դահլիճ: