Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 20-ին, գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 238-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 166-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 41-ական,
“Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություն (ՀՅԴ)` 30-ական,
“Օրինաց Երկիր” կուսակցություն (ՕԵԿ)` 30-ական,
“Ժառանգություն” կուսակցություն (ԺԿ)` 30-ական: