ԱԺ նիստում այսօր խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը շնորհավորեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին` ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև հարգեց Սամվել Շահմուրադյանի հիշատակը:
Այսօր նաև Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն է, սակայն ԱԺ ղեկավարը մոռացել էր այդ մասին: Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը տեղից բղավեց. «Անդրանիկի ծնունդն ա, 150 ամյակն ա»: Դրանից հետո Գալուստ Սահակյանը նշեց. «Շնորհավորենք նաեւ Անդրանիկին` ծննդյան կապակցությամբ»:
Այնուհետև վարման կարգով խեսեց Զարուհի Փոստանջյանը և երկար ճառից հետո նշեց. «Շնորհավոր բոլորիս տոնը, շնորհավոր սիրելի զորավար»: