
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 8-ին: Անդրանիկ ցուցադրությունից մի քանի օր անց ժապավենը հասանելի կլինի Համացանցում: Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում:
Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Նրա ստեղծմանը աջակցություն են ունեցել ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներ Սէմ (Սարգիս) Մակարյանը և Արա Ազատյանը:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն