
ՀՀ ԱԺ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ «Ժառանգություն» խմբակցությունների` «Հարսնաքարի» գործով ՀՀ գլխավոր դատախազությանը եւ կառավարությանը ուղարկած հարցաշարի պատասխանն արդեն ստացվել է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը;
Այս մասին «Հժ» թղթակցին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հարցաշարի մշակմանը մասնակցել էր նաեւ ԲՀԿ-ն, բայց հետագայում հրաժարվեց` պատճառաբանելով, թե չի միանա «Ժառանգության» մասնակցությամբ նախաձեռնությանը: