
Այսօր Եռաբլուրում` Զորավար Անդրանիկի շիրիմին այցելած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին:
Նրա գնահատմամբ, քաղաքական իրավիճակը մեր երկրում չի կարող սրվել, քանի որ բոլորը ենթարկվել ու շարունակելու են ծառայել օրվա իշխանությանը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԵԿՄ նախագահը չցանկացավ անդրադառնալ նաև Եռյակի գործունեությանը` խորհուրդ տալով բոլոր հարցերի պատասխանները ստանալ արդեն նախկին Եռյակի ներկայացուցիչներից:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում