Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 25-ին, ժամը 02.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Պարզել է, որ Երևան-Ակտաու չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1971 թ. ծնված Վաղարշ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:

Վաղարշ Մ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել գծային բաժին:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս