Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները խանգարում են նաև թիվ 86 ավտոբուսային երթուղուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ,Ժողովուրդե-ի տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն ,Քինգ դելյուքսե ընկերության երթուղայիններին են վնասում, այլև մեկ ուրիշ երթուղու: Բանն այն է, որ Երևան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաև Երևանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար: Նշված երթուղին սպասարկում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: Իսկ այնտեղի բնակիչները նախընտրում են վերը նշված վարչական շրջանները բարեգործական անվճար ավտոբուսներով հասնել: 86 համարի վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասել է. ,Ասում են`բարեգործական ա, ուսանողների համար, ով ասես նստում ա, կանգառ առ կանգառ կանգնում են, դե էլ ո՞վ կնստի մեր ավտոբուսները: Ավելի լավ ա`հին ,պազիկե նստեն, բայց կարևորը` անվճար աե: Վարորդները հավելել են, որ այս ամենից ելք չեն տեսնում, քանի որ, ըստ նրանց, ,Ծառուկյանը հզոր ա, իրա դեմ խաղ չկա, օրենքներն էլ չեն աշխատումե: ,Բարեգործական հիմնադրամն այդ մասին ոչ մի ահազանգ չի ստացել, մինչև այս պահը նման խնդիր չի առաջացել, առաջին անգամ ձեզանից եմ լսումե,-,Ժողովուրդե-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանը:




Լրահոս