«Խնդրում եմ «բեսպրեդելի» մի´ վերածեք». ընդդիմությունը դեմ էր հարցը «շըփ-թըփ» քննարկելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը ընդունել 48 ժամվա ընթացքում: Հարցը «շըփ-թըփ» քննարկելուն դեմ արտահայտվեցին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Պատրաստավում եք 50 միլիարդ արտահանել, և եթե 48 ժամում չընդունենք, կուշանանք, հա՞: Հանգիստ, նորմալ թողեք քննարկենք, գնանք առաջ, ինչի՞ համար է էս շտապողականությունը: Եթե ինչ որ մեկը շտապում է, ասեք՝ իմանանք: Եթե մեկ ամիս հետո այս օրենքը ընդունվի, ի՞նչ պետք է լինի:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշեց. «Մենք աշխատանքի համար ունենք այսօր և վաղը, դա նշանակում է, որ արագացված տեմպ է հաղորդվում: Առաջարկում եմ քննարկենք հարցը, արտահերթ նիստ հրավիրենք, ինչու՞ ենք մտցնում այս լարվածությունը, առավել ևս որ գործող օրենքի նկատմամբ խնդիրներ կան»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա դիտարկում են որպես մենաշնորհացում, այս անգամ՝ արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված քայլ, որ ապահովելու է գերշահույթներ ոմանց ամար: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը դրական է, եթե արտաքին շուկաներով զբաղվող միջնորդ կազմակերպություններ ձևավորվեն: ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ նման նախագիծն այս արագությամբ չի կարելի ընդունել. «Դահլիճն ընդամենն ասում է «թըփ-շըփ» մի արեք»:

«Ես խնդրում եմ «բեսպրեդելի» մի վերածեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ի վերջո Գ.Սահակյանը հայտարարեց, որ անգամ խախտելով օրենքը, այլևս ոչ մեկին վարման կարգով ձայն չի տա ու քվեարկություն անցկացրեց 48-ժամյա ռեժիմով օրինագիծն օրակարգ ընդունելու համար:




Լրահոս