
«Փաստինֆո»-ի տեղեկություններով Լոռիում նորածնի մահվան գործով արտաշիրիմում է իրականացվել:
Կայքի ունեցած այս տեղեկությունը հաստատել են նաև Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակներում իրականացվել է արտաշիրիմում՝ նպատակ ունենալով պարզելու նորածնի մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում 28-ամյա Արմինե Սարգսյանը երեխա է լույս աշխարհ բերել: Տարածված լուրերի համաձայն` երեխային մայրը խեղդամահ է արել, ապա թաղել գերեզմանոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նորածնին կորցրած մայրը վստահեցրել է, որ երեխան մահացած է ծնվել. ինքը երբեք նման բան չէր անի:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում