Amnesty International-ը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակակից աշխարհում մարդու իրավունքները» թեմայով ամենամյա տարեկան զեկույցն է հրապարակել միջազգային Amnesty International կազմակերպությունը:

Զեկույցում անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքներին՝ միջազգային կազմակերպության փորձագետները հակիրճ նկարագրում են ՀՀ-ում տիրող ընդհանուր իրավիճակը՝ շեշտադրելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գրանցված զինադադարի խախտման դեպքերը ու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստը:

Հավաքներ անցկացնելու ազատության վերաբերյալ բաժնում նշվում է մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ ուժի կիրառմամբ խաղաղ ցույցերը ցրելու դեպքերը:

Կանանց իրավունքները բաժնում անդրադարձ է արվել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության և կանանց իրավունքների այլ պաշտպանների հասցեին հնչած սպառնալիքներին, ինչպես նաև  2013-ին «Կանանց ռեսուրսային կենտրոնից» հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներին, երբ կազմակերպությունը կոչ է արել ընդունել գենդերային հավասարության մասին օրենքը: Շեշտվում է, որ տարեվերջի դրությամբ սույն դեպքերից և ոչ մեկի ուղղությամբ արդյունավետ քննություն չի անցկացվել:

Անդրադառնալով Հայաստանում LGBTI անձանց իրավունքներին՝ նշվում է, որ LGBTI  խմբի հանդեպ խտրականության բոլոր ձևերն արգելող օրենքի ընդունումը կասեցվել է , իսկ այն դրույթները, որոնցում հատուկ ընդգծված էր սեռական կողմնորոշման հիմքով խտրականության արգելքը, ԱԺ օրինագծից հանվել են:

Խոշտանգումներն ու տանջանքի այլ ձևեր բաժնում անդրադաանում են ընդդիմադիր Շանթ Հարությունյանի ձերբակալությանը: Նաև նշվում է, որ տեղի իրավապաշտպանները չեն դադարել մտահոգություն հայտնել ոստիկանությունում  ծեծերի ու դաժան վերաբերմունքի մասին ստացվող բազմաթիվ տեղեկությունների կապակցությամբ:




Լրահոս