
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարեց, որ սահմանին իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է միջազգային կառույցների, ինչպես նաև ՀՀ-ում ներքաղաքական անդորր հաստատելու արդյունքում:
Նախարարի հավաստմամբ, իրավիճակը լիովին վերահսվում է, և հայկական զինուժը պատրաստ է դիմակայել հակառակորդի ցանկացած ոտնձգության:
Խոսելով օրվա հոբելյարի` Զորավար Անդրանիկի մասին` Եռաբլուր այցելած նախարարը նշեց, որ հայկական բանակը տասնամյակների հեռուներում գործած մեծ զորավարից և ռազմական գործչից այսօր էլ սովորելու և օրինակ վերցնելու շատ բան ունենք:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում