
Զորավար Անդրանիկի շիրիմին այցելած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ երկրապահները հպարտությամբ շարունակել են Անդրանիկ Օզանյանի գործը: Գեներալի գնահատմամբ, այսօր երիտասարդների ակտիվ և մեծ արժանիքներով օժտված սերունդ է մեծանում, իսկ պատանի երկրապահները փոխարինելու են այն սերնդին, որի շնորհիվ հաջողվեց ազատագրել Արցախը:
Մ. Գրիգորյանի խոսքով, Զորավար Անդրանիկի մեծագույն երազանքն է եղել Արցախն ազատագրված տեսնել, ինչը նրան չի հաջողվել, բայց նոր սերունդն է կարողացել զորավարի երազանքն ի կատար ածել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում