Շոյգուն Արևմուտքին խորհուրդ է տվել «չխառնվել Ռուսաստանի գործերին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհուրդ է տվել նրանց, ովքեր շատ են հետաքրքրում Ռուսաստանում զորքերի տեղակայման դիրքով, «չխառնվել Ռուսաստանի գործերին»: Այս մասին նա ասել է «Առաջին ալիքի» եթերում:

«Երբ ինչ-որ մեկը ելույթ է ունենում ու ասում, որ մեր երկրի տարածքում ճիշտ տեղում չեն գտնվում մեր զորքերը, ցանկանում եմ ասել, որ դա մեր Գերագույն հրամանատարության ու մեր երկրի գործն է: Չէ որ մենք չենք խառնվում ձեր գործերին, ինչո՞ւ եք դուք խառնվում մեր գործերին»,- ասել է ՌԴ ՊՆ նախարարը:

Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա ռազմական տեսուչները պետք է ավելի բարձր հայտարարեն Ռուսաստանում ռազմանակ գործունեության վերաբերյալ իրականացված ստուգումների արդյունքները:




Լրահոս