
Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ծրագիրը: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին՝ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց` 2016-ին 6 ամսով ատոմակայանը վերանորոգման նպատակով կանգ է առնելու, արդոք դա հսկայական ֆինանսական ճեղքում չի՞ առաջացնի և ի՞նչ հետևանքներ կունենա սակագնային անբավարարվածության տեսանկյունից:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ դա լուրջ հետևանքների կբերի և լուրջ ազդեցություն կթողնի սակագների վրա.
«Մենք ստիպված կլինենք ջերմային հոսանքներն օգտագործել որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր, որն ատոմակայանից 2,5 անգամ թանկ արժե»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում