«Այբ» դպրոցը և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են համագործակցության ձեռքբերումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը միջազգային հարթակում շարունակում է պատվով ներկայացնել մեր երկիրը: Այդ նվաճումներին իր գործընկերությամբ աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այբ» դպրոցի աշակերտների ստեղծած` ֆուտբոլ խաղացող ռոբոտները 2014 թվականին հաջողությամբ են ներկայացվել Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Ռոբոտիկայի լաբորատորիայում ներկայացվել են այս և մյուս` գծին հետևող և հրշեջ ռոբոտները, անօդաչու թռչող սարքերն ու ներկա պահին «Այբ»-ի աշակերտների ուշադրության կենտրոնում գտնվող մյուս նախագծերը:

«Հայաստանում շատ ոլորտների արագ զարգացմանը խոչընդոտում է անհրաժեշտ գիտելիքի, փորձի և ենթակառուցվածքի բացակայությունը։ Ռոբոտիկայի ոլորտը, սակայն, գտնվում է բուռն զարգացման այնպիսի շրջանում, երբ սիրողական խմբերը հաճախ հասնում են ավելի հետաքրքիր արդյունքների, քան փորձառու գիտական հաստատությունները»,-նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում երիտասարդների ստեղծագործ ներուժի բացահայտումն ու դրա հետագա զարգացումը: Մենք այնտեղ ենք, որտեղ կա այդ հնարավորությունը: Հաճելի է տեսնել, որ ռոբոտաշինությամբ զբաղվող երիտասարդների ջանքերը հաջողությամբ են պսակվում»,- ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

«Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիան բացվել է 2013 թվականին` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ: Լաբորատորիայի գործունեության ընթացքում աշակերտներն իրենց մտահղացումները կյանքի են կոչել համակարգչային գիտության, էլեկտրատեխնիկայի և մեքենաշինության ոլորտներում, ակտիվորեն մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթներում ու արձանագրել են նշանակալի ձեռքբերումներ: Մասնավորապես` 2012 թվականին «ArmRobotics» բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին, նույն մրցույթում` «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին Թրինիթի քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել իր «AybStorm» ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար: «Այբ»-ն իր երկու թիմով պատվով է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:

Դպրոցի թիմն այժմ էլ մասնակցում է մրցութային և ոչ մրցութային մի շարք նախագծերում. 2016 թ.-ի Թրինիթի քոլեջի «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթին մասնակցելու համար թիմը մրցութային ռոբոտ է պատրաստում: Աշխատանքներ են տարվում նաև անօդաչու թռչող նոր սարքի ստեղծման ուղղությամբ:

Ամռանն անօդաչու թռչող սարքերով ցուցադրություն է նախատեսվում նաև Արցախում:

Փորձի փոխանակման, հետազոտությունների և խորհրդատվության համար, – դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայից օգտվել են նաև «Այբ»-ի հետ համագործակցող այլ դպրոցների ուսուցիչներ և ռոբոտիկայի թիմերի պատասխանատուներ:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed (10)

unnamed (11)

unnamed

 




Լրահոս