Armenian text to speach

Գագիկ Ծառուկյանին մանդատից չե՞ն զրկի. ԱԺ նախագահը չի ցանկանում նախադեպ ստեղծել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, նշեց.

«Ըստ էության` եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»:

Նրա խոսքով,  քաղաքականության մեջ եթե նախադեպեր են լինում, ապա դրանից հետո առաջնորդվում են այդ նույն նախադեպերով: Գ. Սահակյանը կարծում է, որ այս զարգացումներից հետո էլ ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում: Նա  նշեց, թե դեռ կսպասի Գագիկ Ծառուկյանի պատասխանին, քանի որ շտապելու տեղ չունի:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս