Վրացական լարիի արժեզրկման պատճառով Թբիլիսիի «Tbilisi Marriot» հյուրանոցի դիմաց, որտեղ այսօր կայացել է երկրի Ֆինանսների ու էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարներ Նոդար Հադուրիի ու Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, բողոքի ցույց է կայացել, որի մասնակիցները պահանջել են կառավարության պաշտոնանկությունը:
Ցուցարարները հավաքվել են հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ, որը տեղակայված է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա, այդ իսկ պատճառով էլ նախարարները որոշել են շենք մուտք գործել հետնամուտքով:
Ցուցարարներն իրենց ձեռքին «Փրկել շարքային «Լարիանիին»», «Հադուրի, հեռացի´ր», «NOլարի Հադուրի» գրություններով պաստառներ են պահել ու վանկարկել՝ «հեռացեք» և «կանգնեցրեք լարիի արժեզրկումը»:
Հավելենք, որ լարիի փոխարժեքը դոլարի հանդեպ սկսել է արժեզրկվել անցած տարվա նոյեմբերի ամսից: