«Մանչեսթեր Սիթի»-ի հետ երեկ տեղի ունեցած խաղում կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը վիճաբանել է երկրպագուներից մեկի հետ:
Պահեստայինների նստարանին մոտենալիս Նեյմարը լսել է, որ երկրպագուներից մեկը պորտուգալերեն իրեն անվանել է «սիմուլյանտ»:
Բրազիլացի հարձակվողը սկսել է վիճաբանել նրա հետ: Այն շարունակվել է նաև եզրափակիչ սուլիչից հետո: Նեյմարը վիրավորական ժեստեր է ցույց տվել երկրպագուին, որից հետո անվտանգության աշխատակիցը մոտեցել է նրան ու խնդրել դադարեցնել վեճը: