«Հայաստանը ռուսական կողմի հետ բանակցում է, որպեսզի գազի գինը չփոխվի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը:

Հիմնական զեկուցող, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց՝ արդյո՞ք այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։

Ռոբերտ Նազարյանը նշեց, թե էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իրար հետ ուղիղ կապվածության մեջ են։

«Մասնավորապես, լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված: Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել», – նշեց նա:




Լրահոս