
Օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, “Միցուբիշի Պաջերո” մակնիշի ավտոմեքենայի վարորդը “Զվարթնոց” օդանավակայանի ավտոկանգառում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: