Ամերիկացի ու բրիտանացի զինվորականները մասնակցել են Նարվայում կայացած զորահանդեսին, որը նվիրված է եղել Էստոնիայի Անկախության օրվան: Նպատակն է եղել ցույց տալ Մոսկվայի կողմից եկող սպառնալիքի հարցում երկու երկրների միասնությունը. գրում է The Telegraph-ը:
Ամերիկյան ռազմատեխնիկան ու բրիտանացի զինվորականները պաշտոնապես մասնակցել են Էստոնիայի Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին, սակայն թերթը նշում է, որ Նարվան զորահանդեսի անցկացման համար պատահաբար չի ընտրվել: Հենց այդ քաղաքն է, իբրև թե, հանդիսանում Կրեմլի համար պոտենցիալ թիրախ, եթե Ռուսաստանը Ուկրաինայից իր ուշադրությունը տեղափոխի Բալթյան երկրների վրա:
«Ուկրաինայի իրադարձությունները, որոնք ստիպեցին ողջ աշխարհին արթնանալ, հստակ կերպով ցույց են տալիս, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք անվտանգությանը»,- զորահանդեսի ժամանակ ասել է Էստոնիայի Զինված ուժերի հրամանատար Ռիխո Տերրասը:
Իսպանիայից, Նիդեռլանդներից, Լատվիայից ու Լիտվայից ավելի քան 100 զինծառայող երթով անցել էն 1300 էստոնացի զինծառայողների հետ միասին: